-
12.09.2014|
14:26
ԱԺ աշնանային անդրանիկ նստաշրջանի ճեպազրույցներին ներկայացած ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը արձանագրեց իշխանությունների պարտությունները:
-
10.09.2014|
16:40
Հունաստանի խորհրդարանը Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծն ընդունել է՝ 54 կողմ, 42 դեմ և 3 ձեռնպահ քվեարկությամբ: Հունաստանը ԵՄ անդամ երրորդ պետությունն է` Շվեյցարիայից և Սլովակիայից հետո, որ կքրեականացնի նաև Հայոց ցեղասպանության ժխտումը:
-
10.09.2014|
12:50
Չնայած ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմն ամեն ինչ արել է լրագրողների աշխատանքը հնարավորինս դյուրացնելու համար և երկու սենյակ է տրամադրել՝ հագեցած ժամանակակից տեխնիկայով, սակայն հավատարմագրված լրագրողների ու օպերատորների բազմությանը հազիվ թե բավարարեն ստեղծված պայմանները:
-
09.09.2014|
17:00
ԱԺ ոչիշխանական քառյակի այսօրվա հրավիրած նիստին լրագրողները ստիպված էին տևական ժամանակ սպասել ԱԺ ՀՅԴ խմբակցության մոտ: Նիստից հետո լրագրողներին քառյակի քննարկումների և օրակարգի մասին պարզաբանումներ ներկայացրեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
-
09.09.2014|
12:00
Ս. Սարգսյանի խրատները ընդամենը փաստում են ներկայիս ԱԺ-ի հանրապետական խմբակցության խայտառակ գործունեությունը, որը շտկել հնարավոր չէ նույնիսկ ի'ր հիշեցումից հետո:
-
09.09.2014|
00:21
5-րդ գումարման Ազգային ժողովի քառօրյա նստաշրջանը մեկնարկեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի և ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանի հնչեցրած հարցերով: Եթե առաջինին մտահոգում էր հայ-թուրքական արձանագրություններն օրակարգից հանելը, ապա երկրորդն առաջարկում էր կազմակերպել բաց քննարկում արտագաղթի թեմայով, քանի որ այն վերածվել է ազգային անվտանգության սպառնալիքի: Երկու դեպքում էլ իշխող մեծամասնության ներկայացուցիչները հստակ պատասխաններ չտվեցին:
-
08.09.2014|
16:11
Այսօր մեկնարկեց 5-րդ գումարման Ազգային ժողովի նստաշրջանը: Գրանցվել էր 123 պատգամավոր: Նիստի մեկնարկին հանդես եկավ և հարց ուղղեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը, որը տևական ժամանակ Հայաստանից բացակակայելուց հետո առաջին անգամ էր մասնակցում ԱԺ նիստին:
-
08.09.2014|
16:10
Հայտնի է դարձել, որ ՀՀ ԱԺ լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գոհար Պողոսյանը նշանակվել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար: Տևական ժամանակ է, ինչ խոսակցություններ էին շրջանառվում, որ Հովիկ Աբրահամյանը ՀՀ վարչապետ նշանակվելուց հետո մտադիր է մամուլի քարտուղար նշանակել Գոհար Պողոսյանին:
-
07.09.2014|
14:30
Ըստ orer.eu կայքի՝ սեպտեմբերի 5-ին, Հունաստանի խորհրդարանում քննարկման էր դրվել այլատյացության դեմ պայքարի օրինագիծը, որը պատիժ է սահմանում մարդկության դեմ հանցագործությունները, նաև Հայոց ցեղասպանությունը հերքողների նկատմամբ:
-
05.09.2014|
17:54
Այսօր ԱԺ-ում տեղի ունեցավ հայ- ֆրանսիական բարեկամական խմբի անդամներ Վահրամ Բաղդասարյանի, Արմեն Ռուստամյանի և Հայաստան ժամանած Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի Սոցիալիստական կուսակցության խմբակցության նախագահ Բրյունո լը Ռուի գլխավորած պատվիրակության համատեղ մամուլի ասուլիսը: